00:00:00

«Պոբեդա»-ն դեկտեմբերի 23-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան

16:14, 03 նոյեմբեր 2022 Հասարակություն

«Պոբեդա» ավիաընկերությունը 2022 թվականի դեկտեմբերի 23-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Մոսկվա-Գյումրի երթուղով չվերթեր կիրականացվեն շաբաթական չորս անգամ։

Այս տարվա գարնանից «Պոբեդան» ամբողջությամբ դադարեցրել էր թռիչքները դեպի արտերկիր՝ միջազգային պատժամիջոցների և օդային տրանսպորտի դաշնային գործակալության համապատասխան առաջարկությունների պատճառով: Այժմ արտասահմանյան ուղղություններից ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում միայն Մինսկ՝ Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր