00:00:00

Երևանի քաղաքապետն ընտրվել է ընտրությունների միջոցով. Շարմազանով

00:59, 18 մայիս 2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք պատրաստ են ցանկացած օրենսդրական նախաձեռնության շուրջ ծավալել քննարկումներ: Այս մասին նա նշեց քիչ առաջ կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Մեր կողմից որևէ սաբոտաժ չի եղել»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ակցիաների մեջ ՀՀԿ-ի «մատը խառն է»: Շարմազանովը հավելեց, որ իրենց համար պետական շահն ամենակարևորն է, և իրենք չեն անելու քայլեր, որպես վտանգեն քաղաքացիների շահը: «Իսկ Երևանի քաղաքապետն ընտրվել է ընտրությունների միջոցով: Նոր իշխանությունը պետք է գիտակցի, որ կա իշխանության տարանջատում, և որևէ մեկն իրավունք չունի ՏԻՄ ընտրովի մարմնի վրա բանեցնել ուժ ու ճնշում»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությանն, ապա Շարմազանովը նրանց հաջողություն մաղթեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր