Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից նետվելով` քաղաքացին ինքնասպանություն է գործել։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի՝ բերանքսիվայր ընկած: