Հարգելի՛ բնակիչներ,
Սույն թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Մասիսի համայնքապետարանում կանցկացվի 2023թ.-ի համար համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտերի հանրային քննարկում: Ծրագրերում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր:
Ծրագրերից մեկով նախատեսվում է Մասիս համայնքում փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում:
Ըստ այդմ.
📌Այնթապ՝ 2000մ, շահառու տնտեսություն՝ 170,
📌Ազատաշեն՝ 3400մ, շահառու տնտեսություն՝ 209,
📌Արգավանդ՝ 5750մ, շահառու տնտեսություն՝ 438, (փողոցային լուսավորության նորոգում՝ 1750մ, շահառու տնտեսություն՝ 150,
փողոցային լուսավորության կառուցում ՝4000մ, շահառու տնտեսություն՝ 288),
📌Արևաբույր՝ 4120մ, շահառու տնտեսություն՝ 250,
📌Գետափնյա՝ 5600մ, շահառու տնտեսություն՝ 310 (փողոցային լուսավորության նորոգում՝ 1600մ, շահառու տնտեսություն՝ 60,
փողոցային լուսավորության կառուցում՝ 4000մ, շահառու տնտեսություն՝ 250),
📌Գեղանիստ՝ 24000մ, շահառու տնտեսություն՝ 250,
📌Դաշտավան՝ 2200մ, շահառու տնտեսություն՝ 80,
📌Հովտաշատ՝ 10000մ, շահառու տնտեսություն՝ 80,
📌Ղուկասավան՝ 12364մ, շահառու տնտեսություն՝ 100,
📌Մարմարաշեն՝ 4310մ, շահառու տնտեսություն՝ 150,
📌Նիզամի՝ 7500մ, շահառու տնտեսություն՝ 260,
📌Նոր Խարբերդ՝ 8000մ, շահառու տնտեսություն՝ 550,
📌Ջրահովիտ՝ 850մ, շահառու տնտեսություն՝ 170,
📌Ռանչպար՝ 4000մ, շահառու տնտեսություն՝ 80,
📌Սայաթ-Նովա՝ 12000մ, շահառու տնտեսություն՝ 550,
📌Սիփանիկ՝ 800մ, շահառու տնտեսություն՝ 50:
Ծրագրի իրագործման արդյունքում համայնքը կդառնա ավելի բարեկարգ ու ապահով, ավելի գրավիչ՝ ներդրողների համար: