00:00:00

Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. սպասվում Է Պուտինի ժամանումը

14:39, 01 նոյեմբեր 2022 Հասարակություն

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսված է նոյեմբերի 23-ին՝ Երեւանում, հայտնել են կազմակերպությունից։
 
«Բելառուսի նախագահը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքները։
 
Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական ​​հանձնարարականների կատարման մասին», - հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր