«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում հորդորել է «հայաստանցիներին հասկանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի»։
«Հայաստանի քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, էլ չասած՝ Ղարաբաղի մասին։ Ո՞վ կանգնեցրեց այսպես կոչված 44-օրյա պատերազմը. այն կանգնեցրել է անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչը Պուտինը», - ասել է Սիմոնյանը НТВ հեռուստաալիքի եթերում։
Նրա համոզմամբ՝ «ՀՀ ներկայիս իշխանությունը փորձում է Հայաստանին տանել ԱՄՆ-ի կողմը», որը, ըստ Սիմոնյանի, «մատը մատին չի տվել»:
«Թուրքիան, որն, իհարկե, Ադրբեջանի կողքին էր, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Ինչ է, Ամերիկան, որպես ՆԱՏՕ-ի առաջատար ուժ, չէ՞ր կարող սաստել, ասել. «Ի՞նչ եք անում այնտեղ: Մենք Հայաստանի կողմն ենք, մենք աջակցում ենք, մենք ունենք Կալիֆոռնիա, որտեղ կան շատ հայեր, մենք ունենք Քիմ Քարդաշյան»: Ընդհանրապես ոչինչ չի արել»,- ասել է Սիմոնյանը:
Ավելի վաղ մեդիամենեջերը հայտնել էր, որ ՀՀ իշխանություններն արգելել են իր մուտքը Հայաստան: