Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական է հղել ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան կապակցությամբ:
«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 2022 թ. հոկտեմբերի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքի 75 տարում իր մահկանացուն կնքեց հասարակական – քաղաքական ակտիվ գործիչ, ԼՂՀ ԳԽ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր Մաքսիմ Միքայելի Միրզոյանը:

Հարուստ և հագեցած է եղել Մաքսիմ Միրզոյանի աշխատանքային կենսագրությունը, ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր:
Արցախյան շարժման ակտիվիստներից էր, և մեծ դերակատարություն է ունեցել՝ կանգնած լինելով ակունքներում:
1988 թ. ընտրվել էր «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ, 1989 թ. –ին՝ Արցախի Ազգային Խորհրդի անդամ:
Հայրենասեր, ազնիվ և բարի մարդու մեծ համբավ ուներ նա.օժտված էր մարդկային ամենավեհ գծերով:
ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Մաքսիմ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,-նշել է նա: