Հոկտեմբերի 29-ին, ժամը 19։54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․) Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 7 մ) և արգելափակվել փոսի մեջ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան։