00:00:00

Մահացել է Օշականում ողբերգական վթարից տուժած 17-ամյա տղան. նրա հայրը, մայրը, քույրը 2 տարի առաջ վթարից էին մահացել

22:07, 29 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը, որը այնտեղ էր տեղափոխվել էր հոկտեմբերի 25-ին Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով այրվածքներ ստանալուց հետո։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին, Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել,  որի հետեւանքով մահացել են Օշական գյուղի բնակիչներ 16-ամյա Էդուարդ Գրիգորյանը, 17-ամյա Միհրան Միրիջանյանը և 16-ամյա Կարեն Պողոսյանը։

Վերջիններիս մոխրացած դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Մ․ Միրիջանյանի հայրը, մայրը և քույրը 2 տարի առաջ Վրաստանի Հանրապետությունում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Է․ Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր