Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց և հայտնել, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի և վաշտի հրամանատարները մոտենալով նշված վայր, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերում են տղամարդու դի։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրում է մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Մանուկ Ս․-ն էր։