SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել Երևանի բնակիչ՝ 61-ամյա Վերոնիկա Ա-ն և հայտնել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Շտապօգնության կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հուլիսի 7-ին Երևանի հիվանդանոցներից մեկում իր աղջիկը՝ Թամարա Ա-ն, մահացել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։