00:00:00

Արագածոտնի մարզում բախվել են Nissan-ն ու 06-ը․ 11-ամյա տղան տեղում մահացել է, կան վիրավորներ

10:55, 28 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Հոկտեմբերի 27-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմանում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 84 կմ հատվածում Մելիք գյուղի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բակիչ 52-ամյա Ավետիք Խաչատրյանի վարած VAZ 2106 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 06-ի ուղևորը՝ Արատգածոտնի մազի բնակիչ 11-ամյա Ղազարիկ Խ․-ն տեղում մահացել է։ Իսկ Ա․ Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժկական կենտրոն։

Nissan-ի վարորդ Դ․ Ավետիքյանն ու նրա ուղևորը՝ Լոռու մարզի բանկիչ 26-ամյա Վանուշ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել «Ապարան» և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնների բժիշկները։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահանվող հատուկ տարածք։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր