Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ամուսնացել է։
Երիտասարդ ըմբիշի ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։
Արսեն Հարությունյանն ու Դիանա Ադիբեկյանը նշանադրվել էին 2021 թվականի օգոստոսի 27-ին։
23-ամյա ըմբիշի հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 28-ին, բայց երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հետաձգել էր այն։
Արսեն Հարությունյանի հարսանիքին հրավիրված Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարճ տեսանյութ է հրապարակել պսակադրության արարողությունից։