00:00:00

Ինչու են շրջանցել այդ հրամանատարներին․ ուշագրավ զարգացումներ ՊԲ-ում

18:10, 26 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Վերջին ժամանակներում Պաշտպանության ոլորտում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ ՊԲ հրամանատարներից գեներալ Միքայել Արզումանյանը կալանավորված է «Շուշիի»համար, իսկ գեներալ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել մի դրվագով՝ թուրքի վրա հակահարձակում կազմակերպելու, իսկ մյուս դրվագով ՑՈՐ մարտկոցի դիվիզիոնի վրա հետախուզական խմբերի գործողությունների արդյուքում զոհերի համար։ Զոհվածների ծնողները մեղադրում են բարձրաստիճան զինվորականներ Միքայել Արզումանյանին, Ջալալ Հարությունյանին, Գենադի Բաղդասարյանին եվ այլոց, իրենց երեխաների մահվան մեջ, ասուլիսներ են տալիս եվ հրապարակավ խոսում կոնկրետ դեպքերի մասին։ Մասնավորապես ուշագրավ են Արմեն Ասրյանի, Ջիվան Միքայելյանի և Եղիշե Զաքունցի հայտարարությունները մամուլի ակումբներից մեկում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ։ Վերջիններս նաև ցուցմունքներ են տվել քննչական մարմնում ։ Բայց համադրելով փաստերն ու արված հայատարարությունները ստացվում է՝ չէր կարելի թուրքի վրա հարձակվել։

Հավաստի տեղեկություններով հակառակորդը ուներ մեծաքանակ կորուստներ։Ադրբեջանի ալիքներից մեկում ցույց էին տսլիս մի ամբողջ 150 ից ավել զոհվածների զորանոց որոնք հենց այդ նույն ուղղության վրա էին։ Մենք սկզբից փորձեցինք պարզել ումից է սկսվել այս վերլուծությունները և մեղադրանքների սկիզբը։ Արդյունքն ուշացնել չտվեց․ պարզվեց որ այն սկսել է ծնունդով Ստեփանակերտից նախկին զինվորական զոհված զինծառայողի ծնող փոխգնդապետ Արմեն Ասրյանից, որը բանակի հրետանու օպերատիվ բաժանմունքի պետն էր և երկար տարիներ ծառայել էր շտաբում, իսկ կռվից հետո պատերազմի զոհվածների անհետ կորածների միությունն է ղեկավարում։ Մեր տվյալներով Արթուր Օհանյանը շատ մոտիկ հարաբերություններ ուներ նշված Արմենի հետ։

Պարզվել է նաև, որ պատերազմից 14 օր առաջ էր Արմեն Ասրյանը զորացրվել բանակից ։ Երբ կռիվը սկսվեց Գենադի Բաղդասարյանը հրավիրել էր Ասրյանին իր պաշտոնին ծառայելու, քանի որ թափուր էր , համալրված չէր, բայց նույն Ասրյանը ում տղան զոհվել էր ՑՈՐ դիվիզիոնում հրաժարվել էր , նախընտրել էր կառավարության նախագահականի «պադվալը» լինելով Սամվել Բաբայանի մոտ անհասկալի ֆունկցիա կատարող ։ Իր պատկերացումով ավելի ապահով էր «պադվալում» նստել։ Իսկ միգուցե գնար զբաղեցներ հրետանում օպերատիվ բաժանմունքի պլանավորման պետի նախկին պաշտոնը, և ճիշտ պլանավորեր հրետանու գործողությունները, որի արդյունքում էլ իր տղան չէր զոհվի։Մտածելու շատ բան կա։ Ի դեպ այս նույն գործով կալանավորված մայոր Գևորգ Գևորգյանը դիվիզիոնի շտաբի պետ էր։Արմեն Ասրյանը լինեով հրետանու շտաբի պետի տեղակալ ուղիղ պատասխանատու էր մայոր Գևորգյանի պատրաստության համար, որին լինելով պատասխանատու անմիջապես ինքն է մեղադրում իր 14 օրվա զորացրումից հետո։ Ուրիշ հստակ տեղեկություններով, դիվիզիոնին մեկուկես ժամ առաջ զգուշացրել էին հակառակորդի առաջխաղացման մասին դեպի իրեց կրակային դիրքեր։

Այսինքն զգուշացում կար եվ գործողությունները մնում էր դիվիզիոնի վրա։ Կա նաեվ տեղեկություն, որ երբ նույն Ասրյան Արմենը իմացել է, որ հարձակում է եղել որդու դիրքի վրա երբ յուրայինները փորձել են մոտիկանալ տվյալ շրջանին , նույն Արմենը համարձակություն չի ունեցել մեկնել տվյալ դիրք ։ Ի դեպ նշեմ որ հավաստի աղբյուրներից Արմեն Ասրյանի ֆինանսական վիճակը պատերազմից հետո բավականին բարելավվել է։ Ծառայությունում գոյություն ունի հրամանատարական ուղղահայաց ով ում է ենթարկվում ով է անմիջական հրամանատարը։Տվյալ պարագայում առաջին հայացքից խախտված էր այդ ուղղահայացը այսինքն մարտկոցը, դիվիզիոնը անմիջական հրամանատարը դա գնդի այսպես ասած «պեխոտի» հրամանատարն է, և հետո մյուսները, կամ այլ խմբավորում, նոր հետո բանակ օղակը։ Պատերազմի ժամանակ ադրբեջանական առանձին կայքերից ու տելեգրամ ալիքներից ականատես եղան, թե ինչպես են այդ հրամանատար կոչեցյալները քեֆ անում Երեվանի հացատներում, օբյեկտներում, որոնց մեջ էր նույն ՑՈՐ-ի հրամանատարը։

Այս խառնաշփոթը պիտի պարզեն իրավապահները, ինչու են շրջանցել իրենց հրամանատարներին, միաժամանակ պետք է քննությամբ պարզվի, գրոհի հետ չմղման հանգամանքները, որոնք հետագայում ավելի է ծանրացրել վիճակը ՛չնայած բոլոր հնարավորությունները՝ զենքի տեսակետից ստացված տեղեկությունների համաձայն առկա են եղել։ Ի դեպ հարց է առաջանում նույն պարոն Ասրյանը, ծառայելով խաղաղ ժամանակ տարբեր զորամասերում, և օրինակ «Եղնիկներում» լինելով անմիջական հրամանատար նույպես ծանր վերջաբաններով դեպքեր են արձանագրվել, ու հիմա զոհված զինվորների ծնողները նույնպես կարող են պահանջել և մեղադրել նրան անփույթ ծառայելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր