ՀՀ կառավարությունն արգելել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
«Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով աջակցում է Հայաստանին, երկրի ներկայիս ղեկավարությունն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,- գրել է նա։
Ավելի վաղ Զատուլինը հաստատել էր լուրը, որ իր մուտքն արգելված է Հայաստան՝ նշելով, որ նման նամակ է ստացել, և նման որոշումն իր համար վիրավորական է։