Հոկտեմբերի 25-ին` ժամը 20:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 2006 թ․) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ն-ն (ծնված 2005 թ․) այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 22։28-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և ուղևորների (Մ․ Մ․, ծնված 2005 թ․ և Ն․ Պ․, ծնված 2004 թ․) այրված դիերը, դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։