Վիզուալ եւ կիրառական արվեստների Կենտրոնական դպրոցի (Սենթ Լուիս, ԱՄՆ) նախկին աշակերտը հրազենով մտել է դպրոց եւ կրակ բացել, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ, ներառյալ հրաձիգը, տեղեկացրել է NBC News-ը։
Ոստիկանության տվյալներով՝ 19-ամյա տղան հրացանով մտել է ուսումնական հաստատություն՝ «ագրեսիվ ձեւով»։
«Բոլորին պարզ էր, թե ինչ պետք է տեղի ունենար»,- ասել է քաղաքային ոստիկանական վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մայք Սեքը։
Շրջանավարտը կրակել է առողջության ուսուցչուհի Ջին Քուչկուի եւ 16-ամյա աշակերտուհու ուղղությամբ։ Հայտնի է նաեւ, որ հրաձգության ժամանակ տուժել է ինը մարդ, որոնցից ութին տեղափոխել են բուժհաստատություն՝ հրազենային վիրավորումներով։ Նշվել է, որ աշակերտներից ոմանք թռել են պատուհանից՝ հարձակումից խուսափելու համար։
Ինչպես նշել է Սեքը, հանցագործության դրդապատճառներն անհայտ են։ Ըստ նրա ենթադրության՝ տղան կարող էր տառապել հոգեկան խանգարմամբ։