00:00:00

«Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, ինչը ձեզ ամեն օր կհիշեցնի, որ ձախողել եք». Ալեքսիս Օհանյանը հրապարակել է Ցեղասպանությունից փրկված նախնիների ընտանեկան լուսանկարը

10:52, 23 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան արխիվից լուսանկար է հրապարակել՝ խոսելով ԱՄՆ գաղթած հայ ընտանիքի մասին:

«Օհանյան ընտանիքն ԱՄՆ-ում. նրանք փորձեցին թաղել մեզ, սակայն չգիտեին, որ սերմեր ենք:

Մեջտեղում կանգնած տղամարդը ընտանիքի ընկերն էր (պապս հստակ չգիտի թե ով է, սակայն պետք է որ մոտ լիներ չափազանց թանկ լուսանկարում հայտնվելու համար): Իմ կարծիքով նա նրանց օգնել է մուտք գործել Նահանգներ կամ հովանավորել է: Աջ կողմի տղան պապս է:

Ամենաբարձրահասակ աղջիկը մորաքույր Վերան է, ով Բրուքլինի դպրոցի ուսուցչուհի էր եւ գումար էր խնայում, որ ես կարողանամ քոլեջ հաճախել:

Աջ կողմում նստած է մեծ պապս, ով տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատում իր ծնողներին եւ մեծացել է թուրքական որբանոցում: Ձախ կողմում նստածը մեծ մայրս է, ով մանկության ժամանակ սարսափների միջով է անցել՝ անապատով դեպի Հալեպ:

Ես պապիկիցս հարցազրույց էի վերցրել Reddit po-ի համար, որն այն ժամանակ ջնջվել էր, սակայն, բարեբախտաբար, դրա պատճենը պահպանվել է:

Ես գիտեմ, թե ինչ նշանակություն է ունեցել ԱՄՆ-ը պապիկիս եւ ողջ ընտանիքիս համար եւ շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվել է այս երկիրը ընտանիքիս: Ժառանգության ստեղծման աշխատանքը, որն այժմ իրականացնում եմ @776fund-ի եւ @776foundation-ի հետ, կշարունակեմ մինչեւ մահ:

Ամենամեծ սխալը, որը հնարավոր է թույլ տա հայի հետ հարաբերություններում. մեզ վերացնել փորձելն է: Դա չի ստացվի: Դա միայն ավելի է զորացնում մեզ: Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, ինչը ձեզ ամեն օր կհիշեցնի, որ ձախողել եք»,- լուսանկարին կից գրել է Օհանյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր