00:00:00

Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներ. վարորդներից մեկի վիճակը ծանր է

22:28, 22 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 18:08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Մ. Ս., ծնված 1995 թ․), «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1978 թ․) և «VAZ-2106» (վարորդ Հ․ Գ․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով․ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Արտաշատի ԲԿ», այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

«VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ն տեղափոխվել է «Արտաշատի ԲԿ»․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր