00:00:00

Ընկերոջ կինը դանահարել է 56-ամյա տղամարդուն․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

18:56, 22 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում «Ատղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Քորդօղլյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Մ․-ն է։

Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու։

Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհրդի անդամների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։00-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աշոտ Մ․-ի ընկերոջ կինը՝ 29-ամյա Ռուզաննա Մ․-ն դանակով հարվածել է Աշոտ Մ․-ին։

Ոստիկանները կասկածյալ կնոջը հայտնաբերել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր