Հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։ Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։