Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, նկատի ունենալով, որ իրականացվող քրեական հետապնդմամբ քրեաիրավական գնահատական է տրվել բուն փաստաբանական գործունեության իրականացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։
«Իբրեւ հանցանք է գնահատվել Է. Ալեքսանյանի կողմից Երեւան քաղաքի դատարան իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդություն ներկայացնելը:
Այս խնդիրը վեր է Է. Ալեքսանյանի անձից ու վերաբերում է բոլոր փաստաբաններին: Նման իրավիճակում կարող ենք հայտնվել բոլորս:
Քրեական վարույթի առկայությունը ինքնին չի վախեցնում, վստահաբար այն Է. Ալեքսանյանի մասով կարճվելու է արդարացնող հիմքով: Սակայն Է.Ալեքսանյանի ազատության սահմանափակումը անընդունելի անհամաչափ ու անտրամաբանական է:
Հուսով եմ ՀՀ ՓՊ միջամտությունը որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա քրեական հետապնդման մարմնիններ վրա»,- գրել է նա։