00:00:00

ՇՄ դատախազը հաղորդում է ներկայացրել իրավապաշտպանի դեմ, իրեն էշ Գուրգեն անվանելու համար

22:03, 19 հոկտեմբեր 2022 Իրավական

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել, պատճառաբանությամբ, որ վերջինս իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ է կիրառում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

«Ներկայացրել է հաղորդում, որտեղ ինքը բողոքում է, որ իր նկատմամբ կա հոգեբանական ճնշում, իր մասնագիտական գործունեության մասով, բացի այդ մասնավորապես բողոքել է, նշելով, որ իրեն անվանել եմ էշ Գուրգեն»,- ասաց Պողոսյանը։ Հարցին, թե որտեղ ե՞ք նրան այդ կերպ անվանել, իրավապաշտպանն ասաց, թե ըստ ՇՄ դատախազի պնդման, ինքը նման հայտարարություն արել է լրատվամիջոցների հետ հարցազրույցներում, ու սոցիալական ցանցերում։ «Ճիշտն ասած հարցազրույցներում չեմ հիշում, բայց սոցիալական ցանցերում էշ Գուրգեն արտահայտությունը օգտագործել եմ, բայց ոչ որպես վիրավորելու համար»,- նշեց Կ․Պողոսյանը։

Նա ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգորյանի բնավորության որոշ գծեր նմանեցնում է հայտնի կենդանուն,  նախաքննական մարմին  միջնորդություն է ներկայացնելու, որպեսզի ՇՄ դատախազին ուղարկեն դատա-հոգեբանական փորձաքննության՝ հասկանալու համար նրա մոտ բնավորության այդ գծերը կան, թե չէ։ «Ես որպես այդպիսին իրեն չեմ վիրավորել, ընդամենը բնորոշում է եղել, ի դեպ այդ բնորոշումը նաև իրա շատ վաղ տարիքի մականունն է եղել, և մարզում իրեն ճանաչողները դա գիտեն»,- ասաց իրավապաշպանը։

Միաժամանակ Պողոսյանին զարմացրել է այն հանգամանքը, որ հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնյա ՇՄ դատախազն իրեն դնելով ծիծաղելի իրավիճակում, փորձում է իր նկատմամբ քրեական գործ հարուցել։ Բայց հիմա որոշել է Գուրգեն Գրիգորյանի հետ այլևս ոչ մի կոնտակտի չգնալ։ «Ես Ալիևը չեմ, որ իմ դեմ կզածին մինչև վերջ փորձեմ նվաստացնեմ»,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ խղճում է դատախազին, չնայած այն հանգամանքին, որ վերջինս փորձում է ամեն կերպ իր նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցեր։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր