Այսօր Բաթումիում 19-ամյա երիտասարդ է մահացել, որը վիրավորում էր ստացել ռեստորանում հրաձգության ժամանակ, հաղորդում է «Բաթումելեբի» պարբերականը։
Ծովափին գտնվող ռեստորանում կրակոցներ են հնչել երեկ երեկոյան։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կարմիր հագուստով տղամարդը կրակել է ռեստորանի մի մասի վրա՝ արձակելով մոտ 10 փամփուշտ։ Վիրավորում ստացած երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Եվս երեք մարդ վիրավորվել է ռեստորանում ապակու կոտրվելու հետեւանքով։ Նրանցից երկուսը օտարերկրացիներ են, երրորդը՝ Վրաստանի քաղաքացի։
ՆԳՆ-ն չի մեկնաբանել կատարվածը եւ չի հայտնել զոհվածի քաղաքացիությունը։ Ամբողջ գիշեր տեղում աշխատել են քննիչներն ու քրեագետները։