00:00:00

Գարեջրատնից բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի, սպանություն հատկանիշով քրեական վարույթ է նախաձեռնվել․ Shamshyan.com

23:01, 18 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ Իսակովի պողոտայից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 6 հասցեում գործող «Կիլիկիա» գարեջրատնից: Նա Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մելիք Ս-ն էր։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր