Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ռազմիկ Խ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վարդենիսի վարչական տարածքում գտնվող «Սև հողեր»-ի հարևանությամբ գործող «Միլկա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Ս-ին և մխրճվել ոչխարների հոտի մեջ։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ, իսկ 18 գլուխ ոչխար սատկել է, Opel-ն էլ մասամբ կողաշրջվել է։