00:00:00

Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան 19 հազար տուփ ծխախոտ. ՊԵԿ

18:13, 18 հոկտեմբեր 2022 Իրավական

ՊԵԿ-ից հայտնում են, որ վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր թվով 383 հազար գլանակ կամ 19 հազար 150 տուփ ծխախոտային արտադրանք։

Փաստերի առթիվ՝ յուրաքանչյուր դեպքով, ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր և տրամադրվել են ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչություն վարչական վարույթ իրականացնելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր