Միջազգային իրավաբան Գառնիկ Կիրակոսյանը Թվիթերյան իր միկրոբլոկում լուսանկար է հրապարակել, անդրադառնալով Ադրբեջանի հետ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ», մասնավորապես ընդգծելով, որ «ցանկացած քաղաքականություն, որը հիմնված է այն համոզմունքի վրա, թե ազերին կհարգի խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ, թերի է: Արցախը խնդիրը չէ և երբեք էլ չի եղել: Ադրբեջանն է խնդիրը»:
Գրառումն իր Թվիթերում տեղադրել է նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նշելով, որ միանգամայն համաձայն է: