Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աղի լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ․ Մ․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, իսկ ուղևոր Դ․ Մ․-ն (ծնված 1992 թ.)՝ Վաղարշապատ քաղաքի ԲԿ: Բժիշկները Դ. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ ծայրահեղ ծանր, այնուհետև գրանցվել է վերջիններիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: