00:00:00

20-ամյա ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

18:09, 17 հոկտեմբեր 2022 Սպորտ

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճել է առաջին մեդալները։

Տղամարդկանց Մ-20 առաջնության 61 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում 116 կգ արդյունքով նվաճել է բրոնզե փոքր մեդալ: Հրում վարժությունում նա 140 կգ-ով չնայած գրավել է 4-րդ տեղը, սակայն երկամարտի 256 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այդպիսով, Ռաֆիկ Մինասյանը մեր թմին բերել է առաջին 2 մեդալները։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը կկայանա հոկտեմբերի 15-25-ը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր