Բարձրագույն դատական խորհուրդ այսօր՝ հոկտեմբերի 17-ին դռնբաց դատական նիստում քննության առավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի միջնորդությունը վրչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Դատավոր Կարինե Բաղդասարյանը նիստին չէր ներկայացել, սակայն նրա ներկայացուցիչ Նարեկ Գասպարյանի կողմից դիմում է ներկայացվել նիստը հետաձգելու մասին:
Հենց տեղում խորհրդակցելով ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը: Հաջորդ նիստի ժամի ու վայրի մասին լրացուցիչ կտեղեկացվի: