00:00:00

«Արաբկիր» ԲԿ-ում նշիկների վիրահատությունից հետո 6-ամյա տղա է մահացել

17:30, 17 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Հոկտեմբերի 16-ին Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։

Ըստ աղբյուրի՝ երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նպատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության, բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար էր տանում կյանքի համար։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչները՝ ամուսիններ Դավիթ Խալաթյանն ու Ծաղիկ Կիրակոսյանը, իրենց հարազատների հետ գիշերում են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի բակում։

Հոկտեմբերի 1-ին Դ․ Խալաթյանն ասում էր․ «Սեպտեմբերի 22-ին տղաս՝ 6 տարեկան Անդրանիկը, ոտքերի ցավեր ունեցավ։ Մասնագետը երեխային զննեց և ասաց, որ ցավերի պատճառը նշիկներն են (գլանները), և դրանք պետք է հեռացվեն։

Այդ օրը երեխայի հետ քաղցր խոսելով, ուրախանալով, իր ոտքով եկել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նշիկները պետք է հեռացնեին։ Ու կատարեցին վիրահատություն։ Երեխային վիրահատող բժկուհին Կլարա Օրդոյանն էր․ նա աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։ Մեզ ասել էին, որ վիրահատությունը կտևի 1 ժամից մի քիչ ավելի, սակայն չգիտես ինչու՝ այն տևում է 4 ժամից ավելի։

Ճիշտն ասած՝ շատ անհանգստացանք, որ վիրահատությունը էդքան տևեց։ Ու հետո մեզ ասում են, թե երեխայի երակն են վնասել։ Ու 2 օր անց երեխան հիվանդանոցում ընկնում է կոմայի մեջ։ Ինքնազգացողությունը լրիվ վատանում է։

Ու դրա մեղավորը վիրահատությունը կատարող բժշկուհի Կլարան է։ Մինչև այսօր մեր տղան գտնվում է վերականդանցման բաժանմունքում։ Ու էլ հույս էլ չեն տալիս։ Մեզ ասում են՝ հույսներդ դրեք Աստծո վրա, եկեղեցում մոմ վառեք, որ երեխան ապրի։ Նման պատասխան ո՞նց կարող ես ստանալ 21-րդ դարում բժշկուհուց, երբ գլանների վիրահատությունը շատ բժիշկներ կարող են աչքերը փակ անել։ 

3 օր է անընդհատ ուզում ենք բժշկուհի Կլարային հանդիպենք, պարզաբանում ստանանք։ Մեզ ասում են՝ չի եկել, տեղում չի, ցրում են։ Մի ժամից ավելի դռան մոտ սպասել ենք, այն դեպքում երբ հստակ գիտեինք, որ ինքը ներսում է։ Ով մոտից դուրս էր գալիս, ներսից զամոկով դուռը փակում էին։ Բայց մեր համբերության բաժակը լցվեց։ Երբ հերթական անգամ նրա աշխատասենյակից դուրս եկան ու փորձեցին դուռը նորից փակել, հրելով մտանք ներս ու տեսնենք՝ բժշկուհին սենյակում է։ Առանց վիրավորելու, թեպետ դրա իրավունքն ունեինք, ասացինք․ «Բժշկուհի, չե՞ք ամաչում։ Դուք ներսում եք, մի ժամ է մեզ խաբում են, թե Դուք տեղում չեք»։ Էդտեղ էլ փորձեց մեզ համոզել, թե ինքը նոր է մտել ներս։ Անտեսանելի՞ էիք։ Մի ժամ է դռանդ դեմը կանգնած ենք, էդ ո՞նց մտար, որ չտեսանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր