Հոկտեմբերի16-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Քնքուշ Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանցյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 61-ամյա Ժյուլետա Հ․-ին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։