Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում ձմեռային քողարկող ցանցերի լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․
«Քանի որ ձմեռը մոտենում է, իսկ սարերում արդեն սկսել է ձյուն տեղալ, առաջնագծի զորքի համար սպիտակ գույնի քողարկիչ ցանցեր են պետք։
Դրանց ստեղծման համար մեր ընկերները Հայաստանի տարբեր վայրերում խմբերով աշխատում են, բայց ունենք կտորի և ցանցի պակաս։
Հատկապես տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններին խնդրում եմ տրամադրել սինթետիկ սպիտակ գույնի կտորի ավելցուկը (միևնույն է, դրանք որևէ տեղ չեք օգտագործելու), որպեսզի դրանցով մեր դպրոցականները և ուսանողները կարողանան քողարկիչ ցանցեր պատրաստել զորքի համար։
Խնդրում եմ գրել անձնական նամակ»։