00:00:00

Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 կողմից շրջապատել է Ներքին Հանդը, սեպտեմբերին գրավել է նաև հայկական մեկ դիրք

10:32, 17 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Սյունիքի հարավում՝ Կապան համայնքի մաս կազմող Ներքին Հանդ գյուղի հատվածում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացումների մասին հայտնի դարձավ 2022-ի մարտին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, երկու անգամ անդրադարձել է գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժմանը։

Scroll Down

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա մայիսի վերջի դրությամբ Ադրբեջանի զինուժն արդեն երեք ուղղությամբ ներխուժել և ամրացել է Ներքին Հանդի շրջակա՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։

 

Թարմացված արբանյակային լուսանկարները փաստում են, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինուժը Ներքին Հանդի մասում չորրորդ ուղղությամբ է ներխուժել Հայաստանի տարածք։

 

Ադրբեջանական զինուժի ներխուժման ուղղությունները Ներքին Հանդի հատվածում (լուսանկարները՝ sentinel-hub.com)

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ սեպտեմբերին ադրբեջանցիները գրավել են նաև հայկական մի դիրք և ճանապարհ հարթեցրել դեպի գրավված այդ դիրքը։ Սա ստորև քարտեզում նշված է որպես «1»։ Հայկական կողմը նահանջել է դեպի գյուղը և ենթադրաբար դիրքավորվել բլրի լանջին (նշված է «3»)։

 

Հայաստանի տարածք չորրորդ ուղղությամբ ներխուժումը քարտեզում նշված է «2»-ով։

 

Վերջին առաջխաղացման հետևանքով ադրբեջանական ստորաբաժանումներն այժմ գտնվում են գյուղի բնակելի մասից շուրջ 500 մետր հեռավորության վրա։

Ալիևի պնդումը և դատարակված Ներքին Հանդը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր