Արայիկ Հարությունյանի պատվիրակությունը դեռ Երեւանում է, նախատեսվում է, որ այսօր հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ստեփանակերտում անցկացվող հավաքների մասնակիցներից Մարատա Ստեփանյանը` նշելով, որ այս պահին բողոքի ակցիաները դադարեցված են, սպասում են պատվիրակության վերադարձին:
«Մենք դեռ սպասում ենք իրենց հայտարարությանը, ինչպես նաեւ, երբ վերադառնան բացատրություններ կպահանջենք` ինչ են խոսել, ինչ են ասել եւ այլն, քանի որ հանրությունը սպասում է այս հանդիպման արդյունքներին»,- ասաց նա:
Նշենք, որ Արցախում մի քանի ինքնաբուխ բողոքի ակցիաներ են անցկացվել, քաղաքացիները հավաքվել են Վերածննդի հրապարակում եւ պահանջել, որ իշխանության ներկայացուցիչները` մասնավորապես երկրի նախագահը, հանդիպի իրենց եւ բացատրի, թե ինչ են նշանակում վերջին հայտարարությունները եւ ինչ է սպասվում Արցախին: Դրանից հետո նախագահի գլխավորությամբ պատվիօրակություն է ժամանել Երեւան:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին: