ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն ավտոճանապարհներն անցանելի են։
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ- Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։