Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Անի Մանուկյանի վարած Hyundai մակնիշի, Վահագն Խաչատրյանի վարած Kia մակնիշի, Կարեն Պապոյանի վարած Opel մակնիշի, Տիգրան Բաղդասրյանի վարած Mercedes մակնիշի և Աշոտ Շահնազարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում: