Ղրիմի կամրջի պայթյունի գործով հիշատակվող «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ընկերության սեփականատեր Գուրգեն Շլեպչյանը լքել է Հայաստանը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով նրա ազգականին։
Լրատվական գործակալության թղթակիցը մեկնել է Ալավերդի քաղաք՝ ընկերության գրասենյակ այցելելու համար, սակայն գրասենյակի դուռը փակ էր։ Շլեպչյանի ազգականը պատմել է, որ նա բավականին լուրջ ձեռնարկատեր է և հաճախ է ճամփորդում, այժմ նա տեղում չէ և չգիտի, թե երբ է գալիս և հեռանում։ Շլեպչյանի ազգականը վստահեցրել է, որ նա չի կարող կապ ունենալ տեղի ունեցածի հետ։