Լեոնարդո Դի Կապրիոն հանդես կգա որպես վկա՝ բազմամիլիարդ դոլար արժողությամբ խարդախության վիճահարույց գործով։ Այս մասին հայտնում է E! News-ը։
2019 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դավադրության եւ փողերի լվացման մեղադրանք է ներկայացրել The Fugees հիփ-հոփ խմբի նախկին անդամի եւ գործարար Ջո Լոուի դեմ։ Իսկ երկու տարի անց նրանց մեղադրեցին նաեւ «չգրանցված գաղտնի ընկերություն կազմակերպելու» մեջ, որը պետք է համոզեր Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել դաշնային հետաքննությունը՝ Մալայզիայի զարգացման 1MDB հիմնադրամից գումարների յուրացման վերաբերյալ: Ի դեպ, ոչ ռեփերը, ոչ էլ գործարարն իրենց մեղավոր չեն ճանաչել։
Նրանց համար, ովքեր չեն հասկանում, թե ինչ կապ ունի դրա հետ Լեոնարդո Դի Կապրիոն, բացատրում ենք. հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ռեփերի եւ գործարարի կողմից յուրացված ավելի քան 3,5 միլիարդ դոլարը ծախսվել է անշարժ գույքի, արվեստւ գործերի, զբոսանավերի, ինքնաթիռի, ինչպես նաեւ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ֆինանսավորման համար (որում Լեոն խաղացել է գլխավոր դերը)։ Բացի այդ, աղբյուրները պնդում են, որ դերասանը սերտ կապի մեջ է եղել Ջո Լոուի հետ եւ նույնիսկ իր գործընկերներից ստացել է Պիկասոյի նկարը՝ 3,2 միլիոն դոլար արժողությամբ։ Ճիշտ է, շուտով պարզվել է, որ այն գնել են գողացված գումարով, ուստի այն վերցրել են աստղից։