Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 63-ամյա Յուրի Դերյագինը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնութունը։