00:00:00

Կանանց խտրականության ՄԱԿ-ի կոնվենցիայի քննարկմանը նշվել է ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունների մասին

20:14, 13 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում (հոկտեմբերի 12 և 13) տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի քննարկումը:

Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատեց  կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի ունեցավ հեռավար եղանակով:

«ՀՀ պատվիրակությունը, որը կազմված էր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, ղեկավարում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և համանախագահում  Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցադրումների, այդ թվում քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, կրթության, զբաղվածության, առողջապահության, տնտեսական, սոցիալական բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և իրավունքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունն են հրավիրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր