00:00:00

Վրացական համարանիշներով MAN բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

15:48, 13 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում MAN մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան Արտաշիսյան 86/12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթուլյատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների ու պարեկների հետ օգնել է վարերթի ենթարկվածին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով՝ Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոչ միայն վրաերթի ենթարկված հետիոտն է չթույլատրելի հատվածով անցել, այլ նաև վրաերթից հետո մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով։

Մինչդեռ 100 մետր հեռավորության վրա կան հետիտոնի համար նախատեսված անցման վայրեր։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր