00:00:00

Արարատի գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդը տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել

19:11, 12 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պարույր Բադալյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 18-ամյա Արարատ Մ․-ն էր, որը նույն օրը իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր