00:00:00

Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել

14:24, 12 հոկտեմբեր 2022 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։

«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասնաշենքի 6-րդ խցի դատապարտյալ Սամվել Շահգելդյանի կողմից պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպանություն փորձ անելու փաստով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ինքնասպանությունը»,-գրել է կայքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր