00:00:00

Դատախազությունն ուսումնասիրում է Ղրիմի կամուրջի պայթեցման գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին հրապարակումները

12:46, 12 հոկտեմբեր 2022 Իրավական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ ծառայությունը այսօր տեղեկություն էր տարածել Ղրիմի կամուրջի պայթյունի կազմակերպիչների մասին, որում նշվում էր, որ նրանց թվում ՀՀ քաղաքացի է եղել։

 
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

 

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

 

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր