00:00:00

Անահիտ Ավանեսյանը ընկերուհիների հետ «relax time»-ի մեջ է (լուսանկար)

23:33, 09 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Հայաստանը շարունակում է գտնվել պատերազմական իրավիճակում, հայկական սահմաններին թշնամին գրեթե ամենօրյա ռեժիմով կրակում է, կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ,  բայց այս հանգամանքը իշխանությանը մեղմ ասած շատ քիչ է մտահոգում։ Իրենք իրենց ամենօրյա գրրաֆիկի մեջ են, այլ կերպ ասած վայելում են առօրյան։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրինակ ռելաքսի մեջ է։ Նա փոխնախարար Լենա Նանուշյանի և Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ Կասկադում գտնվող սրճարանն է այցելել  ու օրն անմահացրել լուսանկարում։ Լուսանկարը տեղադրել է նախարարության աշխատակազմի ղեկավարն ու դրանում նշել նախարարին ու փոխնախարարին։ Նշենք, որ նախարարության աշխատակազմի ղեկավարը Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է։

Որեւէ մեկը չի ասում, որ նախարարը ընկերուհիներով սրճարան այցելելու իրավունք չունի, հատկապես եթե այն տեղի է ունենում աշխատանքային ժամից դուրս, բայց աշվի առնելով այն հանգամանքը, որ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը բազմաթիվ չլուծված հարցեր ունի, բազմաթիվ  ծնողներ մինչ օրս չեն կարողացել նույնականացնել իրենց զոհված տղաների մարմինները, հիվանդանոցից- հիվանդանոց են շտապում, նախարարը կարող էր իրեն թույլ տալ մի փոքր զուսպ լինել։ Բայց ինչպես արդեն նշեցինք Անահիտ Ավանեսյանը դրա ժամանակը չունի նա ընկերուհիների հետ «relax time»-ի մեջ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր