Հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավթի Բեկ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով էլ մեքենաները դուրս են երթևեկելի գոտուց։ Niva-ն բախվել է բետոնե 2 սյուների, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել բնակչի տան տարածքում։
Վթարի փաստով Ա․ Գևորգյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։