00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը. տարահանվել է 10 բնակիչ

22:34, 07 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել է 1 պահարան (5 քմ) և 5 աթոռ։

Նշվում է, որ հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր