Ուկրաինացի սիրված երգչուհի Մալիկան, որ արդեն յոթ տարուց ավել բնակություն է հաստատել Հայաստանում, այս օրերին գտնվում է Լոս Անջելեսում հատուկ հրավերով: ԱՄՆ-ում երգչուհու հետ աշխատում է պրոդյուսեր Սիմոն Դամադյանը իր թիմի հետ:
Հետևելով Մալիկայի սոցիալական էջերին երևում է, որ երգչուհու մոտ սկսվել է բուռն ստեղծագործական պրոցես և Մալիկան մասնակցում է մեծամասշտաբ համերգային ծրագրերի: Քանի որ Մալիկայի լսարանը քաջածանոթ է նրա երգացանկին, բազմաթիվ առիթների հրավերներ է լինում:
Ի դեպ Մալիկան լինելով ուկրաինուհի սատարում է հայ ազգին, քանի որ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը: Այսօր Մալիկան հանդիսատեսի դատին է հանձնել նոր տեսահոլովակը: